Saturday, September 10, 2011

Հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդեր ԼՂ հարցի լուծման վրա

Panorama.am. 10-9-2011- Օրերս «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ կլիմայի հաստատման միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հարցն է, և որ Թուրքիան համամիտ է Մոսկվայի հետ այն հարցում, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առաջընթացը կարող է շատ հարցեր լուծել:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ նույնիսկ եթե մի պահ մոռանանք Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղից բացի առկա այլ խնդիրների և հակասությունների մասին, որոնցից լավ տեղյակ է Աբդուլլահ Գյուլը, դժվար չէ նկատել, որ պաշտոնական Անկարան ունի ԼՂ հարցի լուծմանը նպաստող մի շարք խաղաքարտեր, որոնք, սակայն, Ադրբեջանից վախենալով չի կիրառում: «Եթե Թուրքիան իսկապես ցանականար ԼՂ հարցի լուծումը, ապա կվավերացներ հայ-թուրքական արձանագրություններն ու կբացեր իր սահմանը Հայաստանի հետ, ինչի մասին ի դեպ Թուրքիային բազմիցս ասել են աշխարհի առաջատար պետությունները»,- գրում է թերթը` նշելով, որ դեռ ուշ չէ, և եթե Գյուլն իսկապես ցանկանում է ԼՂ հարցի լուծում, ուրեմն թող բացի հայ-թուրքական սահմանը:

No comments: