Saturday, September 10, 2011

Թուրքական ընդդիմության ղեկավար. Թուրքիայի կառավարությունը «կաղ բադիկ է»

News.am. 10-9-2011- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել մի շարք քննադատական հայտարություններով Թուրքիայի իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ` մեղադրելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը «կաղ բադիկ» լինելու մեջ: Այդ մասին հայտնում է թուրքական Today`s Zaman-ը:
Ընդդիմության ղեկավարը ելույթ է ունեցել Իզմիրում` ԺՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ: «Թուրքիան պարտվել է ազգային ծրագրերում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման վերջին 9 տարիների ընթացքում: Եվրամիության անդամակցելու 10 գլուխներից ոչ մեկը չի բացվել: Եթե ԱԶԿ-ն շարունակի այդ քաղաքականությունը, մենք կարող ենք ԵՄ մտնել 100 տարի հետո: Նրանք խոսում էին հայկական նախաձեռնության մասին, իսկ մենք ավելի հեռացանք Հայաստանից:Մենք կորցրել ենք Ադրբեջանը:
Նրանք ասել էին, թե հանդես են գալու Լիբիայում միջամտություն ցույց տալու դեմ: Մեկ շաբաթ անց հետ վերցրին իրենց խոսքերը: Երկիրն արյան ծովի է վերածվել, իսկ կառավարությանը դա չի հուզում: Ամեն շաբաթ Թուրքիան պատերազմի շեմին է այլ երկրի հետ, եւ կառավարությանը դա չի հուզում: Կառավարությունը կաղ բադիկ է»,-ասել է Քըլըչդարօղլուն:
Ընդդիմության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ տեղական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2013 թվին, կդառնան «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման ավարտը եւ «Ժողովրդահարնապետական» կուսակցության իշխանության սկիզբը:

No comments: