HayNews.am. 28-9-2011- Հայաստանին սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ հակահայկական հայտարարություններ է արել «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Սինան Օղանը:
Օղանն այցելել է Իգդիրի սահմանամերձ գյուղեր, որտեղ էլ թուրքական ազգայնամոլության դաս է տվել տեղի բնակիչներին, որոնք փակ սահմանի պարագայում ունեն ցածր կենսամակարդակ և ապրում են աղքատության պայմաններում:
«Իգդիրն այն երեք նահանգներից մեկն է, որը սահմանակից է Հայաստանին: Հայաստանը «զավթել» էր եղբայր Ադրբեջանի հողերը, ինչպես նաև «անհիմն» մեղադրանքներ է ներկայացնում թուրք ժողովրդի դեմ: Քանի դեռ հայերը նման կերպ են շարունակելու, մենք սահմանը չենք բացի»,-նշել է ազգայնական խորհրդարանականը:
Նշենք, որ 44-ամյա Օղանը դոկտորի աստիճան է ստացել Մոսկվայի արտաքին հարաբերությունների համալսարանում: 2011 թվականին ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր հենց Իգդիրից, որտեղ էլ նա ծնվել է:

No comments:
Post a Comment