News.am. 29-9-2011- Ստամբուլահայերի կողմից ավանդաբար իրականացվող «Հարգանքի սփռոց» -ն այս տարի կազմակերպել էր Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայերի կողմից մեծ հետաքրքրություն ցուցաբերվող միջոցառումն իրականացվել է Սամաթիայի հայկական եկեղեցում, որտեղ Շիշլիի քաղաքապետը Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից պարգեւի է արժանացել:
Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլն իր խոսքում գոհունակություն է հայտնել ստացած պարգեւի համար՝ նշելով, թե այդ պարգեւը համաքաղաքացիների առջեւ ավելի է պարտավորեցնում:
Նշենք, որ այս տարվա մայիսին Շիշլիի քաղաքապետը Պոլսո Հայոց պատրիարքարանի 550-ամյակի տոնակատարությունների շրջանակում ստացել էր Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ:
«Ձեզի շատ գսիրեմ»,- իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը` դառնալով այդ մեդալն ստացող առաջին մահմեդականը:

No comments:
Post a Comment