Tuesday, September 27, 2011

Ռուսաստանի ՊՆ-ն կհրաժարվի Կալաշնիկովի ինքնաձիգից

News.am. 27-9-2011- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում մոտակա տարիներին լեգենդար Կալաշնիկով-ԱԿ 74-ի մոդիֆիկացված տարբերակ գնել։ Գերատեսչությունում ասում են, որ այդ տիպի զենք բանակում բավարար քանակությամբ առկա է։
Ինչպես «Իզվեստիա» թերթին հայտնել է ՊՆ ներկայացուցիչը, «Կալաշնիկով» թողարկող «Իզմաշ» գործարանից սպասում են ԱԿ74-ից ավելի մեծ հեռահարության ինքնաձիգի։ Գործարանից զինվորականներին հաղորդել են, որ նոր ինքնաձիգը կփորձեն ներկայացնել մինչեւ Նոր տարի։
«Իզվեստիայի» տվյալներով, լեգենդար ինքնաձիգը ստեղծած 91-ամյա Միխայիլ Կալաշնիկովից խնամքով թաքցնում են, որ նրա զենքի վաճառքը դադարեցված է։ Վախենում են, որ նա չի դիմանա այս նորությանը։
7,62 մմ տրամագծով Կալաշնիկով-ԱԿ74 ինքնաձիգը Միխայիլ Կալաշնիկովի կողմից ստեղծվել է 1947 թվականին եւ Խորհրդային բանակ ընդունվել 1949-ին։
ԱԿ-ն եւ նրա մոդիֆիկացիան աշխարհում ամենատարածված հրաձգային զենքերից են։

No comments: