Tuesday, September 27, 2011

Ֆիլադելֆիայում չեն մոռանում ԱՄՆ քաղաքացիական պատերազմի միակ հայ մասնակցին

Tert.am. 27-9-2011- ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում հոկտեմբերի 1–ին տեղի կունենա ամերիկյան քաղաքացիական պատերազմի (1861–1865) միակ հայ մասնակցի՝ Խաչատուր Փոլ Կարապետյանի վերանորոգված գերեզմանաքարի բացման արարողությունը։ Ինչպես հաղորդում է ամերիկյան Washington Тimes պարբերականը, Կարապետյանը ծնվել է 1836թ. Ստամբուլում, ԱՄՆ է տեղափոխվել 1850–ականների վերջին։
1864թ. համալրել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի շարքերը՝ որպես ինժեների օգանական, ստացել է սպայի կոչում և ծառայել է քաղաքացիական պատերազմին մասնակցած երկու նավերում՝ USS Geranium–ում և USS Grand Gulf–ում։ Նա երեխաներ չի ունեցել, մահացել է 45 տարեկան հասակում՝ 1881թ. տուբերկուլյոզից։
Գերեզմանաքարը, որ 1950–ական թթ. ավերվել էր, վերանորոգվել է ամերիկահայերի ջանքերով։

No comments: