Panorama.am. 27-9-2011- «Ես այդ ժամանակներում այստեղ չէի, բայց տեղյակ եմ WikiLeaks-ի հրապարակումների մասին», -այսօր Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված քննարկման ընթացքում պատասխանելով WikiLeaks-ի` ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքած մեծ թվով ձայների մասին հարցին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Նա ասաց, որ «իհարկե, եղել են կեղծ ընտրություններ» ու հավելեց. «Բայց ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ Չիկագո նահանգում ընտրությունները շատ են կեղծվել: Մենք բոլորս պետք է աշխատենք բարելավելու մեր ժողովրդավարական քայլերը, իհարկե 2008-ի մարտը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի իմկիջի վրա, և նաև դրա համար Հազարամյակի մարտահրավերների գումարները կրճատվեցին»:
Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Էվանսն «այդքան դիվանագիտորեն» պատասխանում, չնայած այն հանգամանքին, որ հիմա չի պաշտոնավարում: Ի պատասխան, Էվանսն արձագանքեց. «Ես չեմ ասում մի բան առանձին հանդիպման ժամանակ, մի բան ժողովի ժամանակ, եթե դուք կարծում եք, որ մեղմ լեզու եմ օգտագործում այսօրվա խնդիրների վերաբերյալ, այդպես չէ: Ես այլ տեսանկյուն ունեմ հիմա»:

No comments:
Post a Comment