«Լրագիր» 28-9-2011- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, որ Ռուսաստանը Կովկասում բռնություն թույլ չի տա, եւ եթե Ղարաբաղի հակամարտության կողմերից որեւէ մեկը ռազմական գործողությունների դիմի, Ռուսաստանը կանի ամեն ինչ Կովկասի խաղաղությունը վերականգնելու համար:
Հուսադրող հայտարարություն է, ու նաեւ հիանալի փաստարկ բոլոր այն անձանց համար, ովքեր ոչ միայն ողջունեցին Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի եւ ռազմակայանների լիազորությունների ընդլայնման պայմանագիրը, այլ նաեւ Հայաստանի անկախության առիթով զորահանդեսի ընթացքում ռուս զինվորների եւ ռուսական դրոշի ներկայությունը: “Տեսաք, որ ռուսները մեզ պետք են, եւ եթե Ադրբեջանը հանկարծ զենքի դիմի, ոնց են սաստելու նրան”, երեւի թե կասեն այդ մարդիկ, սաստելով իրենց ընդդիմախոսներին:
Ու թվում է, որ ընդդիմախոսներն իսկապես պետք է սաստվեն: Միայն թե դրան սաստիկ խանգարում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի դեռեւս թարմ հիշողությունը: Այդ ժամանակ էլ Ռուսաստանը օսերին էր պաշտպանում, բայց միայն այն բանից հետո, երբ վրացական հրետանին Ցխինվալը մի լավ հրետակոծել էր, հետո վրացական զինուժը մտել էր քաղաք, ավիրել, սպանել տեղի բնակիչներից շատերին: Դրանից հետո ռուսները ազատարար երթով մտան, վրացիներին քշեցին, նույնիսկ մինչեւ Թբիլիսի հասան, հետո իհարկե մի որոշ հատված հետ եկան եւ հաստատվեցին Օսիայի եւ Վրաստանի սահմանի մատույցներում:
Բայց, ինչպես հետո պարզվեց ռուսական լրատվամիջոցների հետաքննական նյութերից, ռուսական զորքը Հարավային Օսիայի այսպես ասած մուտքի մոտ պատրաստ սպասելիս է եղել, որ պաշտպանի օսերին, ու երբ վրացիները նրանց մի լավ ցնցել են, նոր ռուսները մտել են գործողության մեջ: Հարց է առաջանում, թե իսկ ինչու ռուսները չեն փորձել կանխել այդ հարվածն ու ասենք բոլոր օսերին պաշտպանել, եւ ոչ թե միայն նրանց, ում վրացիները չեն հասցրել սպանել կամ վիրավորել: Ոմանք կասեն, թե այդ դեպքում ռուսները իրավական հիմք չէին ունենա Օսիա զորք մտցնել: Բայց դա իհարկե ծիծաղելի կամ միամիտ փաստարկ է, որովհետեւ ռուսները փաստացի այդպիսի հիմք չունեին նաեւ վրացիներին քշելու համար Օսիա մտնելու պարագայում: Իսկ եթե խոսք գնա բարոյական հիմքի մասին, ապա այդ դեպքում իհարկե հարց է, թե ինչն է ավելի բարոյական` թողնես վրացիները նվաճեն Օսիան, որ հետո ազատարարի անվան տակ վերանվաճես այն եւ նաեւ փորձես Վրաստա՞նը նվաճել, մինչ այդ բազմաթիվ զոհեր թույլ տալով, թե՞ փորձես կանխել այդ ամենը, սպասվելիս սադրանքը չդարձնելով սեփական քաղաքական շահի սպասարկման պատեհ առիթ:
Էլ չասած այն տեղեկությունների մասին, որ իրականում Ցխինվալը ոչ այնքան վրացիներն էին ավիրել ու մեծ թվով օսեր սպանել, որքան քաղաքը հետ նվաճող ռուսական զորքը: Ու դա զարմանալի չէ, նկատի ունենալով նաեւ չեչենական պատերազմի փորձը, երբ ռուսական զորքը Գրոզնին հիմնահատակ ավիրելով փորձել էր վերցնել քաղաքը, տալով բազմաթիվ զոհեր թե քաղաքացիների, թե նաեւ հենց սեփական շարքերից, բայց այդպես էլ չկարողանալով հասնել լիարժեք հաղթանակի:
Ահա այդ նախադեպերը որոշակի մտահոգություն են առաջացնում ռուսական պաշտպանության ոճի մասին, եթե իհարկե Հայաստանը ռուսների վրա հույս դնի այնպես, ինչպես ասենք օսերը կդնեին: Այդ դեպքում դժվար է ասել, թե ռուսները Ցխինվալի օրինակով մեր որ քաղաքն են “ազատագրելու” եւ վերհաստատելու Հարավային Կովկասի խաղաղությունը:
Ըստ երեւույթին, Ռուսաստանին հարկ է խնդրել կամ հորդորել, որ եթե Հարավային Կովկասի խաղաղությունը այդքան կարեւոր է, ապա լավագույնը, որ ռուսները կարող են անել այդ խաղաղության համար, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղերը դադարեցնելն ու Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն այդ խաղերի համատեքստում փոխելու ջանքերը դադարեցնելն է: Դրանից ավելին Ռուսաստանը հազիվ թե կարողանա ապահովել խաղաղության եւ Հայաստանի համար: Իսկ մնացյալը Հայաստանի անելիքն է, որը չի կարող փոխարինվել որեւէ տերության արածով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment