Wednesday, September 28, 2011

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով. Բրայզա

Tert.am. 28-9-2011- Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Եվս մեկ անգամ հիշեցնում եմ՝ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով»,– ասել է Բրայզան՝ նշելով, թե Ադրբեջանում ցանկանում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
«Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների կողմից արված հայտարարություններից պարզ է դարձել, որ ավելի մեծ ջանքեր են գործադրվում խնդիրը ոչ թե ռազմական ճանապարհով, այլ բանակցությունների միջոցով լուծելու համար»,– ասել է Բրայզան։

No comments: