PanARMENIAN.Net - 28 սեպտեմբերի 2011 - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում նախագահ Սարգսյանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետ՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Հանրապետության ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

No comments:
Post a Comment