Tuesday, September 13, 2011

Ուրուգվայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծելու հարցը

News.am. 13-9-2011- Ուրուգվայի խորհրդարանի անդամ Ռաֆայել Միքելինին առաջարկել է պետական բյուջեի ծախսերի մեջ ներառել Հայոց Ցեղասպանության թանգարան ստեղծելու հարցը, որը պետք է գործի պետության կողմից տրամադրվելիք որեւէ շենքում եւ պետք է ունենա նաեւ Ցեղասպանութեան ուսումնասիրության կենտրոն, հաղորդում է asbarez.com-ը:
Պատգամավորը նշել է, որ այդ առաջարկը պետք է ներառվի առաջիկա խորհրդարանի նիստի օրակարգում: Այս մասին նա նշել է Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության հանձնախմբի ու Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։
Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը:

No comments: