Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, որում, մասնավորապես, ասվում է.
Որպես իր դարավոր նստավայրից արմատախիլ արված և Լիբանանում հաստատված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր և իրավական առաջնորդ, ինչպես նաև Թուրքիայի կողմից աքսորված և աշխարհի բոլոր կողմերում սփռված հայ եկեղեցու զավակների ներկայացուցիչ, 2011թ. օգոստոսի 27–ի Ձեր կառավարության որոշումը մենք դիտարկում ենք մասնակի և ոչ ճիշտ։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ կմնա թուրքական պետության կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության օրերին բռնագրավված բազմաթիվ եկեղեցիների, հիվանդանոցների, որբանոցների, գերեզմանոցների և այլ ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների օրինական սեփականատերը.... Ձեր կառավարության որոշումը, թերևս, կարող է գոհացնել Եվրամիության չափանիշները, սակայն այն արդարության սկզբունքի վրա արված քայլ երբեք չի կարող որակվել։
Պարոն վարչապետ, արդարության համար արված, բայց միակողմանի և ընտրովի քայլերը փաստորեն ուրանում են պատմությունը և ժխտում ժողովրդավարական սկզբունքները և արժեքները....։ Ինչպես «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գրքում գրում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆ. Նանսենը «Հայ ժողովուրդը երբեք չի հուսահատվել, նա շարունակել է աշխատել և սպասել։ Նա դեռ սպասում է» (էջ 324)։ Իսկ մենք ցանկանում ենք ավելացնել, որ հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի Ցեղասպանության համար արդարություն պահանջել Թուրքիայից։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի պահանջել իր՝ մարդու իրավունքների վերահաստատումը»։
Պարոն վարչապետ, արդարության և մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվություն կրելու( հանձանառու լինելու) Ձեր հայտարարությունը վավարեկան կդառնա այն ժամանակ միայն, երբ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։
Այս մասին տեղեկանում ենք Asbarez.com կայքից։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment