Wednesday, September 7, 2011

Իրանում ՀՀ դեսպանը Արևելյան Ազարբայջանի նահանգապետի հետ քննարկել է վիզային ռեժիմի հեշտացման հարցը

Panorama.am. 7-9-2011- «Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որպեսզի իրանական կողմը Հայաստանի քաղաքացիների համար հեշտացված կարգով և ավելի մատչելի գնով վիզա տրամադրի»:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
ՀՀ դեսպանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկի շնորհիվ Մեղրի-Վրաստան ավոտմայրուղու կառուցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, որն էլ իր հերթին կբերի առևտրի և հաղորդակցության ոլորտում ապրանքաշրջանառության մեծացմանը:
Արևելյան Ազարբայջանի նահանգապետը, անդրադառնալով Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցին, հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ևս վիզային ռեժիմը կհանվի:
Զրուցակիցները անդրադարձել են նաև Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն հիմնելու հարցին:

No comments: