Thursday, September 29, 2011

ԱՄՆ-ում կայանալու է «Շնոբելյան» մրցանակի հանձնումը

News.am. 29-9-2011- ԱՄՆ-ում կայանալու է «Շնոբելյան» մրցանակի հանձնումը: Պաշտոնական ձեւակերպմամբ, մրցանակը հանձնվում է «այն ձեռքբերումների համար, որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, իսկ հետո մտածելու տեղիք են տալիս»:
Սովորաբար «Շնոբելյան» մրցանակը տրվում է «Նոբելյան» բոլոր նոմինացիաներում` ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, էկոնոմիկայի եւ խաղաղության համար պայքարի եւ այլ ոլորտներում:
«Շնոբելյան» մրցանակաբաշխության կազմակերպիչը Annals of Improbable Research ամսագիրն է, որը տարվա ընթացքում հրապարակում է տեղեկություններ անսովոր, ծիծաղելի կամ ակնհայտ հիմար հետազոտությունների եւ իրադարձությունների մասին:
Անցյալ տարի «Շնոբելյան» մրցանակի ֆիզիկայի ոլորտում արժանացել է նորզելանդական գիտնականների «բացահայտումը»: Նրանք ապացուցել են, որ եթե գուլպաները հագնենք ոչ թե մերկ ոտքի, այլ կոշիկի վրայից, ապա կխուսափենք սառույցի վրա ընկնելուց:

No comments: