Thursday, September 29, 2011

Հայերը ցեղասպանության են ենթարկվել, փաստի ժխտումը դատապարտելի է. Փարիզի քաղաքապետ

Tert.am. 29-9-2011- Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ նրան դիմավորել են հարյուրավոր ֆրանսահայեր։ Ինչպես Փարիզից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, քաղաքապետարանում ելույթով հանդես են եկել Սերժ Սարգսյանն ու Փարիզի քաղաքապետը։ Վերջինս ասել է, որ բոլոր պատմական կեղծարարություններին հակառակ՝ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին ցեղասպանության է ենթարկվել, և այդ փաստի ժխտումը դատապարտելի է։

No comments: