Tuesday, September 6, 2011

Իրանական կայք. Նախիջևանում նախաքննության ընթացքում Թ. Զեյնաբովին խոշտանգելով սպանել են

Panorama.am. 5-9-2011- «Ս.թ. օգոստոսի 24-ին Նախիջևանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված հինգ անձանացից մեկին` որդուս`Թուրաջ Զեյնալովին, վայրենաբար խոշտանգելով, ստիպել են, որպեսզի խոստովանի, թե համագործակցել է Իրանի հետ, այսինքն հայրենիքի դավաճան է, սակայն վերջինս հրաժարվել է կատարել անվտանգության ուժերի ցուցումը, որից հետո նրան սպանել են»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ձերբակալության ժամանակ սպանված Թուրաջ Զեյնաբովի հայրը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունն իր խորը անհանգստությունն է հայտնել Նախիջևանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի կապակցությամբ:

No comments: