Tuesday, September 6, 2011

Ազատ դեմոկրատների գործոնը

«Լրագիր» 5-9-2011- Լևոն Տեր-Պետրոսյանի խմբավորման պառակտված բազայի հիման վրա վերջերս ստեղծված Ազատ դեմոկրատներ քաղաքական կուսակցությունը մի շարք փորձագետների ոչ վատ “երաշխավորագիր” ունի և առկա գնահատականներով, մտադիր է սկզբունքորեն այլ դիրքորոշում ստանձնել ներքին և արտաքին քաղաքականությունում: Տեղեկություն հրապարակվեց, որ «ԱՄՆ Պետդեպի Հայաստանի բաժնի ղակավար Թրինա Սահանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը հանդիպել են Ազատ դեմոկրատների ղեկավարության հետ: Քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական դրությունը, տարածաշրջանային զարգացումները և միջազգային հարաբերությունները”: Սա, անկասկած, շատ հետաքրքիր փաստ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները հանդիպեն նոր ստեղծված քաղաքական կուսակցության հետ: Տարբեր քաղքենիներ, ընդ որում, գերադասում են այդ կուսակցությանը պրոամերիկյան համարել, որը հանդիսանում է ավանդական գավառական մտածողության արտացոլում: Եթե ամերիկյան պաշտոնյան հովանավորում է որևէ քաղաքական ուժի, դա շատ հետաքրքիր հանգամանք է արդեն և հայկական քաղաքականությունում տվյալ դեպքում դրական գործոն է:
Թերևս, ԱՄՆ-ն ոչ միայն Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների կարիք ունի, այլև հիասթափված է այլ քաղաքական խմբերից, որոնք “ինտելեկտուալ իներցիայի” համաձայն պրոամերիկյան են դիտվում: Ամերիկացիները վաղուց են հասկացել, որ “Հայկական կոնգրեսը” ոչ միայն քաղաքական հեռանկարներ չունի և ադեկվատ չէ ժամանակակից մարտահրավերներին, այլև բացարձակ միամտորեն է պատկերացնում ԱՄՆ և գործընկերների շահերը: Կոնգրեսի պսևդոխաղաղասիրական դիրքորոշումը բացարձակ չի հետաքրքրում ամերիկացիներին, որոնք կցանկանային միջազգային ասպարեզում ավելի ակտիվ Հայաստան տեսնել, որը զարգանում է որպես միլիտարիզացված պետություն և մասնակցում է անվտանգության ապահովմանը, այլ ոչ թե անվտանգություն է սպառում: Ժառանգություն կուսակցությունը բավական հայրենասիրական դիրքորոշում ունի, սակայն միաժամանակ մնում է որպես ոչ մեծ քաղաքական ակումբ, իսկ նրա ղեկավարներն իրենց պահում են փոքր ժամանակ քիչ խաղացած երեխաների պես: Ամերիկացիներին Հայաստանում գործընկեր է պետք, այլ ոչ թե խնամակալության տակ գտնվող խմբեր անհասկանալի հեռանկարներով:
Հազիվ թե ԱՄՆ դեսպանատանը հույս ունեն, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը մոտ ապագայում իշխանություն կունենա. դա նույնիսկ պետք էլ չէ: Հայաստանում պետք է մի քաղաքական ուժ, որն ակտուալ քաղաքականություն կվարի, կարտահայտի որոշակի ռացիոնալ և ադապտիվ գաղափարներ և խնդիրներ, կառավարության և քաղաքական ղեկավարության աշխատանքին որակյալ գնահատականներ կտա և, իհարկե, ակտիվ քաղաքական խմբերին դուրս կբերի մարգինալ, պարզապես ծիծաղելի վիճակից: Այլ կերպ ասած, տվյալ կուսակցությունը պետք է քաղաքական դասն արդիականացնի, ընդ որում, ժամանակակից հասարակությունը սպառել է արդիականացման ռեսուրսները, չեզոքացնելով ամենայն գավառականն և պսևդոավանդականը: Հայաստնաում ակտուալ ընդդիմությունը բառացիորեն գործում է ներշնչմամբ, չունենալով ոչ մի սոցիալական շերտի աջակցությունը և հենվում է ապադասակարգայնացված տարրերի վրա, որոնց ընդդիմության առաջնորդներն են մի ժամանակ լույս աշխարհ բերել:
Հայաստանում որքանո՞վ է կիրառելի արտաքին քաղաքական ճնշումը: Այդ հարցում պետք չէ ձև անել, թե մեր երկրում այդ երևույթն ընդունվում է որպես “քրեական”: Նման բան գոյութուն չունի, արտաքին ազդեցության ենթակա են բոլորը, առանց բացառության` ժողովրդավարական, ամբողջատիրական, ավտորիտար պետությունները, և կախված իրենց խնդիրներից, նրանք որոշակի խնդիրներ պետք է լուծեն: Ոչ մեծ պետությունների համար արտաքին ազդեցությունը անկախության ու անվտանգության գործոն է: Սակայն, մենք հաճույքով ենք հետեւել, թե ով է Հայաստանին մինչ այժմ եղբայրաբար առաջարկել “ուսյալ քաղաքական գործիչների”, որոնց թվում կարելի է գտնել կլինիկապես անառողջ մարդկանց: Այսպիսով, ինչո՞ւ զգուշանա՞լ ԱՄՆ-ից, նրա ստեղծածով ու հովանավորությամբ:
Իգոր Մուրադյան

No comments: