Friday, September 23, 2011

Իրանի ՊՆախարար. Թուրքիայում ԵվրոՀՕՊ-ի տեղակայումն ուղղված է Ռուսաստանի եւ Իրանի պետական հզորության դեմ

News.am. 22-9-2011- Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի վաղ արձագանքման հակահրթիռային ռադարների տեղակայումը չի կարող լուծել «Իսրայելի հետ կապված բազմաթիվ խնդիրներից ազատվելու» հարցը։ Ինչպես տեղեկացնում է Fars գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրներից Եվրոպային ոչինչ չի սպառնում, այդ պատճառով Թուրքիայում դրա տեղակայման անհրաժեշտությունը չկար։
Վահիդին ավելացրել է նաեւ, որ Թուրքիայում ԵվրոՀՕՊ համակարգի տեղակայմամբ ԱՄՆ-ը նպատակ է ունեցել թուլացնել Իրանի եւ Ռուսաստանի պետական հզորությունը։
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին քննադատել էր Թուրքիային ԵվրոՀՕՊ համակարգի տեղակայմանը համաձայնելու համար։ Նա հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որ ոտնձգություններ իրականացվեն ազգային շահերի նկատմամբ։
ԵվրոՀՕՊ ռադարները կտեղակայվեն Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա։

No comments: