Thursday, September 29, 2011

Բրայզա. Ադրբեջանի տնտեսության մեջ մնում են խանություններ

News.am. 29-9-2011- Ադրբեջանի տնտեսությունը կենտրոնացած է իշխող խմբավորումների ձեռքում: Այդ մասին, սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան Կասպիական-եվրոպական գործնական ինտեգրացիոն ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում:
«Ավելի վաղ կային խանություններ, հիմա դրանք չկան, եւ Ադրբեջանը անկախ պետություն է, սակայն տնտեսական համակարգում նման խանությունները դեռ մնում են: Դրա համար էլ ամերիկյան ընկերություններին դժվար է այստեղ աշխատել, իրենց համար անհասկանալի է, թե ում հետ աշխատել եւ զարգացնել բիզնեսը»,-ասել է Բրայզան, հաղորդում է Contact.az-ը:

No comments: