Panorama.am. 29-9-2011- «Թուրան» լրատվական գործակալությունն «Atlas» վերլուծական կայքից արտատպել է «Ղարաբաղի շարունակությունը Պուտինի հետ» հոդվածը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Մի քանի ամսից Ռուսաստանում կավարտվի Դմիտրի Մեդվեդևի դարաշրջանը: Վլադիմիր Պուտինը պատրաստվում է կրկին զբաղեցնել նախագահական աթոռը և ժառանգել Մեդվեդևի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կիսատ թողած գործերը: Մեդվեդևի նախագահությունը բավական արագ անցավ: Նա չկարողացավ Ռուսաստանի կերպարը փոխելու ունակ ռեֆորմներ իրականացնել: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ու մոդեռնիզացիայի մասին բազմաթիվ ելույթներին` նա չկարողացավ իրական արդյունքների հասնել: Երեք տարի առաջ Մեդվեդևը ձեռնամուխ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:
Սակայն, չնայած նրա միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև անցկացված տաս հանդիպումներին, հակամարտության մեջ որևէ առաջընթաց չգրանցվեց: Ընդհակառակը, կողմերը բանակցությունների ժամանակ կրկին վերադարձան իրենց մեկնարկային դիրքերին:
Մեդվեդև-Պուտին նախագահի հավանական թեկնածուներից Իլհամ Ալիևը նախընտրում էր առաջինին: Դա կարելի է նկատել նաև «Վիքիլիքս» կայքում հրապարակված գրառումներից: Ադրբեջանի նախագահը ամերիկյան դիվանագետի հետ զրույցում ազատորեն բողոքել է Պուտինից: Մեդվեդևի ու Պուտինի միջև մրցակցությունն ակնարկելով Ալիևը նաև ասել է. «Երկու արջերը մեկ որջում չեն տեղավորվում»: Զրույցներից մեկում, նա վստահ լինելով Ղարաբաղյան հարցում Մեդվեդևի անկեղծությանը, խոսակցությունը Պուտինի կողմն է տարել. «Վարչապետ Պուտինը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ կարող է այլ կարծիք ունենալ: Ես ապացույցներ չունեմ, բայց ես դա զգում եմ»:
Իլհամ Ալիևը ճիշտ է: Գուցե Մեդվեդևը ազնիվ մտադրություններով է ձեռնամուխ եղել ԼՂ հակամարտության լուծմանը, բայց եթե նույնիսկ նա ցանկանար էլ, բանակցությունների սեղանին Հայաստանի շահերին հակասող փաստաթուղթ չէր դնի: Ուստի, պատահական չէ, որ կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը սկսեց ավելի քիչ վստահել ՌԴ նախագահ Մեդվեդևի միջնորդությանն ու չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներին, հակառակ դեպքում պետք է ստիպված լիներ համաձայնվել Մեդվեդևի միջնորդությամբ եռակողմ հանդիպման: Բայց Ալիևը դրան պատրաստ չէր»:

No comments:
Post a Comment