Friday, September 30, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 29–ին Վարշավայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար։ Համանախագահները կրկին հաստատել են մայիսի 26–ին Դովիլում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի հանձնառությունը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար կողմերին օգնելու հարցում։ Համանախագաները նաև ներկայացրել են առաջիկա ամիսների (մինչև դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը) աշխատանքային պլանը»։
Հայտարարության տեքստում նշվում է նաև, որ համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ՝ հարթելու համար հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հիմք հանդիսացող Հիմնարար սկզբունքների հարցում առկա ներկայիս տարաձայնությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման ուժեղացմանը, տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմռնման աջակցմանն ու մթնոլորտի բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են առաջարկելու։
Համանախագահները նախատեսում են մոտ ապագայում տարածաշրջան այցելել՝ վերոնշյալ աշխատանքային պլանն իրկանացնելու համար։

No comments: