7Or.asm. 23-9-2011- Թուրքական «Հյուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արգելել է սիրիական ինքնաթիռներին թռիչքներ կատարել Թուրքիայի օդային տարածքով։ Արգելքը, սակայն, տարածվում է ռազմական ինքնաթիռներին և ռազմամթերք տեղափոխող օդուժին։Այս որոշումը կայացվել է ՄԱԿ–ի վեհաժողովի շրջանակներում կայացած Էրդողան–Օբամա հանդիպումից անմիջապես հետո։ Էրդողանը նաև հայտարարել է «սիրիական վարչակարգի հետ բոլոր պաշտոնական կապերի խզման» մասին։
Ավելի վաղ Էրդողանը սպառնում էր Սիրիային պատժամիջոցներով, եթե Ասադը վերջ չտար բռնություն կիրառել ընդդիմության կազմակերպած ցույցերի նկատմամբ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment