Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամբոջությամբ սառեցնում է Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը, գրում է Ռոյթերսը:
Էրդողանի խոսքով, Իսրայելից Թուրքիայի դեսպանին հետ կանչելուց հետո Թուրքիան մտադիր է դադարեցնել առևտրային հարաբերությունները Երուսաղեմի հետ: Թուրքիան նաև էականորեն կմեծացնի ռազմանավերի ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում:
Էրդողանը մտադիր է նաև այցելել Գազայի հատված և բանակցություններ անցկանցել եգիպտական իշխանությունների հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցի վերաբերյալ:
Իսրայելի իշխանությունները հերքել են ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին տեղեկությունը, նշելով, որ Անկարայում Իսրայելի ռազմական կցորդը շարունակում է իր աշխատանքները, իսկ Անկարան նախկինի պես շահագրգռված է Իսրայելի հետ համագործակցությամբ:

No comments:
Post a Comment