Wednesday, September 7, 2011

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կայցելեն Ադրբեջան

Panorama.am. 7-9-2011- ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով մոնիթորինգի կոմիտեի ներկայացուցիչներ Ժոզեֆ Դեբոնո Գրեհը (Մալթա) և Պեդրո Ագրամունթը (Իսպանիա) նոյեմբերին այցելելու են Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Վերջիններիս այցելության նպատակն է գնահատական տալ ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
Հիշեցնենք, որ տարեսկզբին նմանատիպ այց արդեն կայացել էր, որի շրջանակներում վերջիններս հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ՄԻՊ-ի, ազգային անվտանգության և արդարադատության նախարարների հետ:

No comments: