Wednesday, September 7, 2011

Երևանը Բաքվից անվտանգության երաշխիքներ է պահանջում` «Եվրատեսիլին» մասնակցելու համար

HayNews.am. 7-6-2011- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ հայկական կողմն արդեն դիմել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որպեսզի վերջինս Ադրբեջանից երաշխիքներ պահանջի՝ այդ երկրում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Հայաստանի պատվիրակության անվտանգության համար:
Ալեքսան Հարությունյանի խոսքերով՝ Բաքվում «Եվրատեսիլի» կազմակերպման համար կան լուրջ խնդիրներ. «Հուսանք, որ մեր հարևանները կկարողանան նորմալ կազմակերպել «Եվրատեսիլ»-ը, բայց մրցույթի անցկացման վայրի հետ կապված քննարկվում են նաև այլ տարբերակներ»:

No comments: