Tert.am. 27-9-2011- ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հինգ տարի չի եղել Հայաստանում, և լուրջ բարեփոխումներ է տեսնում երկրում: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման ընթացքում նա նշեց, որ մայրաքաղաքում նոր խանութներ է տեսնում, իսկ «դեղին էջերը» ավելի շատ կազմակերպությունների անուններ են ցույց տալիս: «Բարեփոխումները Հայաստանում մեծածավալ են, չնայած դա չի նշանակում, որ դրախտում ենք ապրում: ԱՄՆ-ում անկախություն ձեռք բերելուց 230 տարի անց էլ բանավեճեր կային զարգացման խնդիրների շուրջ»,- նկատեց թոշակառու դիվանագետը:
Ինչ վերաբերում է 2008թ-ի ընտրությունների վերաբերյալ Վիկիլիքսի հրապարակումներին, Ջոն Էվանսը նշեց, որ այդ ժամանակ ինքը Հայաստանում չէր, սակայն մարտյան դեպքերն ազդել են Հայաստանի իմիջի վրա: «Երբ լայնածավալ ընկալում կա, որ ընտրություններն արդար չէին, այն հետադարձ բացասական ազդեցություն է ունենում հաղթող կողմի վրա»,- նկատեց նա:
«Ինչո՞ւ է պարոն Էվանսը մեղմ արտահատվում, չէ որ այժմ չի պաշտոնավարում» դիտարկմանը դիվանագետը չհամաձայնեց՝ նշելով, որ թոշակի անցնելուց հինգ տարի հետո այլ կարծիք ունի: «Երբ խնդիրները երկարաժամկետ տեսանկյունից ենք դիտարկում, ապա իրավիճակն այլ է թվում: Անկեղծություն և դիվանագիտություն. մենք անկեղծ ենք, դիվանագիտական գաղտնիության մակարդակ է պետք, որ ժողովուրդը շատ լուրջ խնդիրներ չունենա»,- ասաց Ջոն Էվանսը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի կառավարությունում բարձրաստիճան մի պաշտոնյայի նամակ է ուղարկել` արտահայտելով հիասթափություն ընտրությունների կապակցությամբ: Այն ժամանակ այդ նամակը չի բացահայտվել, իսկ հիմա դեսպանը չբացահայտեց նաև պաշտոնյայի անունը:

No comments:
Post a Comment