Wednesday, September 14, 2011

Ադրբեջանն ու Պակիստանը` ընդդեմ Հայաստանի՞

Bnaban.am.13-9-2011- Ըստ ադրբեջանական News.az կայքի` Ադրբեջանի Պաշտպանության նախարար` գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ընդունել է Պակիստանի Իսլամանակ Հանրապետության նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան Ինայաթուլահ Կակարին: Ըստ նախարարության մամուլի ծառայության` Աբիևը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նշել է Ադրբեջանի և Պակիստանի սերտ հարաբերությունների մասին` տարբեր ոլորտներում: Աբիևը նշել է, որ Պակիստանը եղել է առաջին պետություններից, որ ընդունել է Ադրբեջանի անկախութնունը, և այժմ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են. « Մեր երկրների միջև հաջողություններ են ձեռք բերվել ռազմական համագործակցության ոլորտում»,- նշել է նա:
Նրանք նաև զրուցել են տարածաշրջանում իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ: Հայտնելով իր երկրի դիրքորոշումը` նորանշանակ դեսպանը նշել է, որ Պակիստանը հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, որը զբաղեցրել է ադրբեջանական տարածքները:

No comments: