Wednesday, September 14, 2011

«Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է իր տարածքում С-300 և C-400 համակարգերի տեղադրում»

Panorama.am. 13-9-2011- Սեպտեմբերի 12 ին «Աշուլուկ» հրաձգարանում ավարտվեց ԱՊՀ երկրների «Ռազմական համագործակցություն 2011» Միասնական համակարգի (ՄՀ) հակաօդային պաշտպանության զորավարժությունների հերթական փուլը:
Չնայած այն բանին, որ զորավարժություններում մասնակցում էին կառույցում ներգրավված ոչ բոլոր երկրները, ռազմական վարժանքներին (Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Կիրգիզստանից և Տաջիկստանից) հետևում էին համագործակցության բոլոր 11 պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ, գրում է «Նեզավիսիմայա գազետա» ռուսական պարբերականը:
Աղբյուրի փոկանցմամբ` դիտորդի կարգավիճակով հրաձգարանում ներկա էին նաև Ադրբեջանի և Մոլդովայի ներկայացուցիչները, որենք չեն մտնում ԱՊՀ երկրների հակաօդային Միասնական համակարգի մեջ: Այս հետաքրքրվածությունը հասկանալի է: ԱՊՀ Հակաօդային պաշտպանության ՄՀ-ն ԱՊՀ-ի միակ փաստացի ռազմական կոալիցիան է, որը ցույց է տալիս իր որոշ կարողությունները:
«Ինչպես ցույց են տալիս Իաքում, Աֆղանստանում և Լիբիայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները, թշնամուն հաղթելու հիմնական ձևերից է օդուժի ոչ կապակցված հարվածներ հասցնելը:
Այսպիսի հարվածների հակադարձում է պահանջվում հակաօդային պաշտպանության միջոցների կողմից: Բայց քանի որ դրանք թանկ են և հետխորհրդային երկրներում, այդ միջոցները հիմնականում դեռևս հին, խորհրդային արտադրության են, ապա ԱՊՀ երկրների կախվածությունը Ռուսաստանից ակնհայտ է:
ՌԴ-ն միակ հետխորհրդային պետությունն է, որը արդիականացնում է հակաօդային պաշտպանության ԽՍՀՄ-ում արտադրված ավիացիոն ու զենիթային հրթիռների ողջ սպեկտորը: Ըստ որում, Մոսկվան նաև նոր համակարգեր է մշակում ու արտադրում»,- նշում է ռուսական պարբերականը:
Աղբյուրի համաձայն, անցած շաբաթ ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդայի պաշտպանության հարցերով համակարգող հանձնաժողովի նիստից հետո Բելառուսի օդուժի ու հակաօդային պաշտպանության հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Լեմեշևսկին հաղորդել է, որ իր երկիրը մտադիր է Ռուսաստանից գնել նոր զենիթային հրթիռների С-400 համակարգեր:
«Ինչպես հայտնի է, Բելառուսի ներկայացուցիչներն այսպիսի մտադրությունների մասին բազմիցս հայտարարել են: Եթե հիշենք, Պավել Բորոդինը դեռևս մայիսին հաղորդել էր, որ նորագույն զենիթային հրթիռային С-400 «Տրիումֆ» համակարգի Բելառուս տեղափոխման հարցը հիմնականում լուծված է»:
Աղբյուրները ռազմական և դիվանագիտական շրջանակներում «ՆԳ»-ին հաղորդել են, որ այս ամռանը Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի միջև միացյալ Եվրոհակահրթիռային պաշտպանության ստեղծման շուրջ բանակցությունների փաստացի ձախողումից հետո Ռուսաստանը այժմ պրակտիկ դաշտում վերանայում է С-400-ի դիվիզիոնների Բելառուսի տարածքում տեղակայելու հարցը»,- գրում է «ՆԳ»-ն:
Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», նման մտադրությունների անուղղակի ապացույց է հանդիսանում Ռուասաստանի պաշտպանության նախարարության օդուժի գծով Մամուլի ծառայության ու տեղեկատվության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկի հայտարարությունն այն մասին, որ սեպտեմբերի 16-ին մեկնարկող ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններում «Շիտ Սոյուզա-2011»-ին մասնակցելու են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերով հագեցված զորքերը:

Բելառուսի Գլխավոր շտաբի պետ Պյոտր Տիխոնովսկին, բացահայտելով այդ զորավարժությունների իմաստը, հայտարարել է. «Մենք մշակում ենք միասնական տարածաշրջանի հակաօդայի պաշտպանության համակարգի կիառումը, որը ոչ միայն պետք է կիրառվի որպես օդային հարձակման հակադարձման միջոց, այլև ցամաքային խմբավորումները թաքցնելու միջոց:
Սակայն ռուսական կողմից Բելոռուսին С-400-ի փոխանցման հնարավորության վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայարարաություն չի արվել: Եվ դա, իհարկե, կապված է այն բանի հետ, որ ռուսական բանակում գնդերի ու դիվիզիաների С-400 համակարգերով վերազինումը դանդաղ է ընթանում: ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը բազմիցս հայտարարել է հակաօտային պաշտպանության հրթիռներ արտադրող մի քանի նոր գործարանների կառուցման անհրաժեշտության մասին: Բայց պաշտպանողական արդյունաբերությունը, կարծես, չի կարողանում դա անել»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Ռուսաստանը հակաօդային պաշտպանության միջոցների փոխադրման որոշակի պարտավորություններ ունի ոչ միայն Բելառուսի առաջ: «Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներ Ղազախստանն ու Հայաստանը ևս Ռուսաստանից սպասում են իրենց տարածքներում С-300 և С-400 :
Սակայն, ինչպես հայտարարել է օդատիեզերական պաշտպանության արտագերատեսչական փորձագիտական խորհրդի համանախագահ Իգոր Աշուրբեյլին, С-300 համակարգերի արտադրությունը Ռուսաստանում դադարեցված է, իսկ С-400-ները դեռևս վաճառքի չեն հանվել:
Խնդիրը նաև նրանում է, որ նախորդ տարի С-300-ների երկու դիվիզիոն Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, որը պատրաստվում է պատերազմել Հյաստանի` Ռուսաստանի դաշնակցի դեմ: Արդեն ավելի քան երեք տարի խոսվում է Ղազախստանի` 10 դիվիզիոն С-300 համակարգերի ձեռքբերման մասին:
Բայց եթե, ինչպես հավաստիացնում է Աշուրբեյլին, Ռուսաստանում С-300-ների արտադրությունը դադարեցված է, ապա Ղազախստանը դրանք կստանա բանակային ռեզերվներից: Ու դա հաստատում են ղազախստանյան զորահրամանատարների խոստովանություններն այն մասին, որ փոխանցումը տեղի կունենա անվերադարձ հիմունքներով»,- գրում է պարբերականը:
Ըստ Զենքի համաշխարհային առևտրի կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոյի, ներկա պահին «Ալմազ-Անթեյ» կոնցերնը «սկսել է հակաօդային պաշտպանության համակարգերի մի ամբողջ ժամանակակից սերիայի արտադրության երեք նոր գործարանի շինարարություն:
«Փորձագետի կարծիքով նրանց մուտքով «կբավարարվեն ինչպես ռուսական բանակի, այնպես էլ փորձագիտական պարտականություններով հակաօդային պաշտպանության նոր համակարգերի պահանջները»: Ճիշտ է, հարց է ծագում. Ե՞րբ կսկսեն աշխատել այդ գործարանները:
Ըստ կառավարության ու «Ալմազ-Անթեյ» կոնցերնի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների, նոր հզորության հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունն սպասվում է 2015 թվականին: Այսինքն, ոչ շուտ»,- ասվում է հոդվածում:

No comments: