Saturday, September 3, 2011

«Ազատություն» ռադոիոկայանը զայրացած է իր թղթակցին Ադրբեջանից Իրան արտաքսելու

News.am. 2-9-2011- «Ազատություն» ռադոիոկայանի ադրբեջանական ծառայությունը իր թղթակցին՝ Յաֆեզ Հասանովին Ադրբեջանից Իրան արտաքսելու հարցով նամակ է հղել Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով լիազորված Էլմիրա Սուլեյմանովային։
«Ազատություն» ռադոիոկայանի տնօրեն Սթիվեն Քորնը արարքը «հանցավոր» է որակել։
Լրագրողը Նախիջեւանում Տուրաչ Զեյնալովի մասին նյութ էր հավաքում, ում մահացած հայտնաբերել էին Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարության տարածքում։ Դա պատահել էր նրանից հետո, երբ նրան հրավիրել էին հարցաքննության՝ մեղադրելով Իրանի օգտին արված լրտեսության մեջ։
Օգոստոսի 31-ին լրագրողին բռնել էին երեք անհայտ տղամարդիկ, բերել Իրանի հետ սահման եւ հրամայել Բաքու վերադառնալ Իրանով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Զեյնալովը օգոստոսի 24-ից հետո չէր վերադարձել։ Նրա հարազատները եկել էին նախարարություն եւ իմացել, որ նա մահացել է։ Նրա մարմինը, գլուխը եւ դեմքը վնասված են եղել, ինչը վկայել է դաժան տանջանքների մասին։ Սակայն հայտարարվել էր, որ նա մահացել է «քաղցկեղից»։
Նրա ընտանիքը մահվան վերաբերյալ բժշկական վկայություն չէր ստացել։

No comments: