Thursday, September 1, 2011

Սերբիայի եւ Ադրբեջանի միջեւ «լիակատար փոխըմբռնում» է

News.am. 1-9-2011- Սերբիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտնել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, հաղորդել է APA-ն:
Նա նշել է, որ «երկրի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենիտետը միջազգային իրավունքի բոլոր փաստաթղթերի, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի ու ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական բաղկացուցիչներն են»:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ լիակատար փոխըմբռնում է տիրում քաղաքական դաշտում. «Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

No comments: