Thursday, September 1, 2011

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է շարունակվի. Մամեդյարով

Tert.am. 1-9-2011- Բաքուն կողմ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է salamnews–ը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն։ Մինչև հիմա իրականացվել է մեծ աշխատանք և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– ասել է Մամեդյարովը՝ ընդգծելով, որ հայկական զորքերի՝ «օկուպացված տարածքներից» դուրսբերման հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։
«Վաղ թե ուշ մենք հասնելու ենք դրան»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստվում է սեպտեմբերի 13-ին կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հերթական հանդիպումը, Մամեդյարովն ասել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի այդ մասին։

No comments: