Wednesday, September 7, 2011

Թուրքիան ու Եգիպտոսը հնարավոր է ռազմական դաշինք կնքեն

«Լրագիր» 7-9-2011-Թուրքիան մտադիր է ռազմական համաձայնագիր կնքել Եգիպտոսի հետ: Սպասվում է, որ համապատասխան համաձայնագիրը կկնքվի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի Կահիրե կատարելիք այցի ընթացքում:
Իսրայելական լրատվամիջոցներից մեկի տվյալներով, Թուրքիայի կառավարության ղեկավարը վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ կայցելի Կահիրե: Նախկինում Հոսնի Մուբարաքի օրոք Եգիպտոսը Թուրքիային դիտում էր որպես տարածաշրջանային մրցակցի:

No comments: