Wednesday, September 7, 2011

Կրկին Օջալանին թույլ չի տրվել հանդիպել փաստաբանների հետ

News.am. 7-9-2011- Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կրկին չի թույլատրվել հանդիպել իր փաստաբանների հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանի փաստաբանները դիմել են Բուրսայի դատախազություն՝ թույլատրելու իրականացնել ամենշաբաթյա տեսակցություն իրենց պաշտպանյալի հետ, սակայն այս անգամ եւս մերժում են ստացել։ Նշվում է, որ մերժման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Օջալանի եւ փաստաբանների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, որից հետո փաստաբանների 12 դիմումները մերժվել են՝ եղանակային պայմանների, նավի անսարքության կամ անձնակազմի բացակայության պատճառով։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) նախագահ Սելահաթին Դեմիթաշը նշել է, թե հնարավոր չէ մի ամբողջ ժողովրդի առաջնորդին փոսում պահել։ «Օջալանի հանդեպ իրականացվող այդ անլրջությունը ոչ մի քուրդ չի ընդունելու։ Ես Օջալանի հետ հանդիպելու համար դիմելու եմ Արդարադատության նախարարին»,-ասել է Դեմիթաշը։

No comments: