Saturday, September 10, 2011

Թուրքիայում ևս մեկ գեներալ է կալանավորվել

Tert.am. 9-9-2011- Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի կայացրած որոշման համաձայն կալանավորվել է գեներալ Մեհմեդ Էրոզը։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, գեներալ Էրոզը կալանավորվել է հանրությանն ուղղորդելու նպատակով համացանցային կայքերի ստեղծման գործի շրջանակում։ Փեքինը մեղադրվում է «բռնի ուժով Թուրքիայի Հանրապետության իշխանությունը տապալելու փորձի» և «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու» մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն գործի շրջանակում կալանավորվել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ Իսմաիլ Հաքքը Փեքինը։

No comments: