Saturday, September 10, 2011

Էրդողանը հրաժարվեց այցելել Գազա

Tert.am. 9-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Գազայի հատված այցելելու մտքից։
Ինչպես գրում է թուրքական «Թարաֆ» թերթը, Էրդողանը հրաժարվել է այցելել Գազա այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է այդ այցի բացասական հետևանքների մասին։
«Եթե վարչապետ Էրդողանն այցելի Գազա, կնշանակի Թուրքիան պաշտոնապես ճանաչում է Գազայի վարչակազմին։ Իսկ դա կդժվարացնի Թուրքիայի գործերը, ով պատրաստվում է հայց ներկայացնել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան»,– Էրդողանին նախազգուշացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ Էրդողանը Եգիպտոս կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է այցելել Գազայի հատված:

No comments: