Monday, September 12, 2011

Ադրբեջանական հասարակությունը մտահոգված է Նախիջևանում ստեղծված իրավիճակով

Panorama.am. 12-9-2011- Երկուշաբթի օրը ԶԼՄ-ների 6 հայտնի խմբագիրներ, մարդու իրավունքների 7 պաշտպաններ ու 7 լրագրողներ մեկնել են Նախիջևան: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Նախիջևանում գտնվող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հաղորդմամբ ՝ այսօր պատվիրակությունը ներկա է գտնվելու «էլեկրաէներգիայի գողության մեջ մեղադրվող»՝ լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի թղթակից Խյակիմելդոստու Մեխտիևի դատավարությանը:
Բացի վերընշվածը, պատվիրակությունը նաև մտադիր է այցելել ՝ օգոստոսի 28 -ին Նախիջևանի ազգային անվտանգության նախարարությունում խոշտանգումների հետևանքով սպանված Տուրաչ Զեյնալովի ընտանիքի անդամներին:
Ըստ տեղեկությունների, քաղաքացիական հասարակության ակտիվիստները նախատեսում են հանդիպել նաև Նախիջևանի ազգային անվտանգության նախարարության ղեկավարության, ինչպես նաև իրավապահ մարմինների և հասարակության անդամների հետ:
Նշենք նաև, որ արդեն տևական ժամանակ է, ինչ միջազգային մի շարք կառուցներ և իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են գալիս Նախիջևանում մարդու իրավունքների առնչությամբ ստեղծված իրավիճակի քննադատությամբ: Բանն այն է, որ Նախիջևանում լրագրողների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններն ու հետապնդումները պարբերաբար բնույթ են կրում, ինչի հետ կապված միջազգային կառույցներն ու կազմակերպությունները վերջին ժամանակներս փորձում են այդ ոլորտում առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել:

No comments: