PanARMENIAN.Net -28 սեպտեմբերի 2011 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բոլոր հայտարարությունները պիրուետներ են նույն տեղում, հակամարտության կողմերի հասարակությունների գիտակցության մեջ դրա լուծմանը պատրաստականություն չկա: Հեռուստակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուս լրագրող-միջազգայնագետ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը` «Ռեգիոն» Հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծի շրջանակում պատասխանելով Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների հարցերին:
«Ստատուս-քվոն ավելի լավ է, քան դրա պոտենցիալ փոփոխությունը, որը հղի է վտանգներով: Դժվար է դատել իդեալական մոդելների մասին, բայց իրականում դրանք այսօր չկան»,- գտնում է ռուս փորձագետը:
Անդրադառնալով Կազանում հակամարտության կողմերի միջև բանակցությունների և Դմիտրի Մեդվեդևի փորձերի ձախողման մասին` Լուկյանովը նկատել է, որ Կազանում այսօրվա համար ոչ մի որոշում չի ընդունվել, ուստիև այն չարժե ձախողում համարել:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

No comments:
Post a Comment