Saturday, September 10, 2011

Թուրքիան կարող է խանգարել Իսրայելին դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ

Panorama.am.9-9-2011- Թուրքիան կարող է խանգարել Իսրայելին դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: Այս մասին հաղորդում է «Կուրսոր» լրատվական գործակալությունը` հղում անելով թուրքական մամուլին:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, Թուքիան նաև ճնշում կգործադրի միջուկային Էներգիայի Միջազգային գործակալության վրա՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ:
Սակայն, ինչպես նշում է «Կուրսոր»-ը, այս ամենից Իսրայելը կարող է խուսափել, եթե համաձայնվի ներողություն հայցել ՝ «Մավի Մարմարա» շոգենավի գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները հրաժարվեցին Թուրքիայից ներողություն հայցել՝ «Մավի Մարմարա» շոգենավի գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:
Իր հերթին, անցյալ շաբաթ օրը Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր այն մասին, որ Թուրքիան երկրից վտարում է Իսրայելի դեսպանին և դադարեցնում է այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը:
Հիշեցնենք նաև, որ 2010թ մայիսի 31-ին «Մավի Մարմարա» շոգենավը գրավվել էր իսրայելական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից: Գրոհի ժամանակ զոհվել էին 9 թուրք գրոհայիններ: Իսրայելական կողմի հավաստմամբ՝ իսրայելցի զինվորները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ նավի վրա գտնվող թուրք ակտիվիստների կողմից հարձակման էին ենթարկվել:
Իր հերթին ՄԱԿ-ի՝ միջադեպը քննող հատուկ հանձնաժողովը Իսրայելի կողմից ուժի կիրառումը համարել է անհամաչափ:
Պաշտոնական Անկարան իրավական ուժ չունեցող որոշում էր որակել ՄԱԿ-ի սույն հայտարարությունը, հավելելով, որ այն կազմվել է ոչ թե «դատավորների այլ քաղաքական գործիչների կողմից»:

No comments: