Զոհրաբյանի տեղեկացմամբ` նման որոշում կա, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ մի ժամ նվիրվում է ազատ թեմաների քննարկմանը: «Եվ այդ քննարկումը սահուն կերպով Յուլյա Տիմոշենկոյի հարցի քննարկումից անցավ ԼՂ հարցին, ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովին: Դա կազմակերպված սցենար էր, որովհետև մի քանի հոգի միանգամից դիմեցին Չավուշօղլուին` խնդրանքով, որ Վեհաժողովն ակտիվացնի ջանքերը սառեցված հակամարտությունների, հատկապես ԼՂ հարցի կարգավորման գործում: Չավուշօղլուն էլ ելույթ ունեցավ, ասաց, որ ես հետևողականորեն քննադատում եմ իրեն, որ հայկական պատվիրակությունն արդար չի իր գնահատականներում և որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելով՝ ինքը կատարում է ԵԽԽՎ Բյուրոյի որոշումը»,- ներկայացրեց պատգամավորը:
Չավուշօղլուի ելույթից հետո, Զոհրաբյանի խոսքով, ինքն է ելույթ ունենում, հայտարարում, որ ինքը հասկանում է, որ սա կազմակերպված սցենար էր: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովին, Զոհրաբյանն ասել է, որ դրա վերաբերյալ հայկական պատվիրակությունը թե գրավոր, թե բանավոր ներկայացրել է իր մոտեցումները: «Ես ասացի՝ բայց քանի որ Դուք և մյուսները դա լավ չեն հասկացել, ևս մեկ անգամ նշեմ, որ ԼՂ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է և այլ մանդատի անհրաժեշտություն մենք չենք տեսնում»,- պատմեց Զոհրաբյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment