Thursday, September 29, 2011

Մ. Ահմադինեժադի դեմ պատգամավորների բողոքները քննում է դատարանը

Panorama.am. 28-9-2011- Իրանի Մեջլիսի նախագահության անդամ Մուհամեդ Դեհղանին այսօր «Fars» իրանական գործակալության լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ համաձայն խորհրդարանի ներքին կանոնադրության 233-րդ կետի՝ եթե պատգամավորների ներկայացրած բողոքներն ընդդեմ երկրի նախագահի հաստատվում են Մեջլիսի կողմից, ապա գործը տեղափոխվում է դատարան:
Սակայն ինչպես նշել է Մ. Դեհղանին, եթե նույնիսկ նախագահի դեմ բողոքներն ուղարկվել են դատարան նախքան Մեջլիսի կողմից հաստատվելը, ապա դա չի կարող համարվել կանոնադրական խախտում, քանի որ խորհրդարանական հանձնաժողովներն օժտված են դատական աշխատանքներին օժանդակելու իրավասությամբ:
Մ. Դեհղանին լրագրողներին հայտնել է, որ բազմաթիվ նիստերի ընթացքում համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը դատական մարմինների քննությանն է հանձնել Մ. Ահմադինեժադի օրենսդրական խախտումների վերաբերյալ փաթեթը, իսկ դատական մարմինները Մեջլիսին են ներկայացրել փաստեր, որոնց հանձնաժողովը ծանոթ չի եղել:
Վերջում Մ. Դեհղանին հավելել է, որ ներկայում նախագահ Մ. Ահմադինեժադի դեմ 4 բողոք է ներկայացված, որոնք ուսումնասիրում են դատական մարմիններն ու խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը:

No comments: