Wednesday, September 21, 2011

ԱՄՆ–ն և Թուրքիան պատրաստվում են Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը. The New York Times

Tert.am. 20-9-2011- «ԱՄՆ ղեկավարությունը վստահ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է»,–գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի անանուն աղբյուրի խոսքերը։
Պարբերականը հավելում է, որ այդ առնչությամբ ԱՄՆ–ն Թուրքիայի հետ համատեղ «տարածաշրջանային ռազմավարական պլան է» մշակել՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը հաջորդող ժամանակահատվածի համար։ «Գլխավոր նպատակը պետք է դառնա Սիրիայում սուննիների, ալաուիների , քրդերի, քրիստոնյաների և դրուզների միջև միջկրոնական քաղաքացիական պատերազմի կանխումը»,–նշում է հոդվածագիրը և հավելում (մեջբերելով ամերիկյան հետախուզության տվյալները), որ Սիրիայի բնակչությունն այժմ ակտիվորեն զինվում է, որին նպաստում են բանակից դասալքման դեպքերը, իսկ խաղաղ ցույցերը հաճախ զինված բախումների են վերածվում ընդդիմության և իշխանության միջև։ «Այդ առնչությամբ՝ քաղաքացիական պատերազմի սկսման հնարավորությունը Վաշինգտոնում լրջորեն քննարկվում է։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ–ն և Թուրքիան չեն ցանկանում ուղղակիորեն խառնվել Սիրիայում իրադարձություններին, քանի որ դա ընդդիմությանն ավելի շատ կվնասի, քան կօգնի»,– ընդգծում է պարբերականը։
Սպիտակ տանը հատկապես անհանգստացնում է այն, որ Սիրիայում քաղաքացիկան պատերազմը կարող է լրջորեն ապակայունացնել իրադրությունը հարևան երկրներում՝ Լիբանանում, Իսրայելում, Հորդանանաում. Իրաքում և նույնիսկ Թուրքիայում։

Պարբերականը նշում է, որ առաջիկա օրերին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ–ի ԳԱ նստաշրջանի ժամանակ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը իրադարձությունների նման զարգացումը կանխելուն ուղղված կոնկրետ քայլեր կքննարկեն։
Սիրիայում բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 18-ից։

No comments: