Saturday, September 10, 2011

Թուրք ընդդիմադիրը կհամբուրի Էրդողանի ճակատը, եթե թուրքական ռազմանավերը Գազա հասնեն
News.am. 10-9-2011- Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Էրդողանի այն հայտարարությանը, թե թուրքական ռազմանավերը կուղեկցեն Գազա օգնություն տանող նավերին:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն դիմել է Էրդողանին՝ հարցնելով. «Այդ ռազմանավերը մինչեւ ո՞ւր են ուղեկցելու օգնություն տանող նավերին: Ուղեկցելու են մինչեւ Գազայի նավահանգիստ, թե՞ միջազգային ջրային սահմանում են մնալու: Եթե Գազայի նավահանգիստ հասան, քո ճակատը կհամբուրեմ»,-ասել է քուրդ ընդդիմադիր կուսակցապետը:

No comments: