Tuesday, September 6, 2011

WikiLeaks. Մոսկվան խոստացել է Երեւանին` թույլ չտալ Բաքվի ղարաբաղյան նախաձեռնությունների իրականացում

News.am. 5-9-2011- WikiLeaks կայքը հրապարակել է 2005թ. փետրվարի 18-ի հեռագիրը, որում Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին ներկայացնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան:
Այցի ընթացքում Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Լավրովի խոսքով, Մոսկվան արգելափակելու է Ադրբեջանի ցանկացած փորձ` հակամարտության կարգավորումն այլ ասպարեզ տեղափոխելու ուղղությամբ:
Լավրովը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել սահմանափակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան ռազմական կառույցների հետ, Հայաստանում պետք է հիշեն, որ Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները զբաղեցնում են իր անվտանգության կենտրոնական տեղը:
Իր հերթին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն սպառնում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին:

No comments: