7Or.am. 6-9-2011- «Wikileaks»–ի գաղտնազերծած փաստաթղթի համաձայն՝ Երևանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները գրեթե երկու տարի առաջ չէին բացառում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փլուզման եզրին է:
«Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ՝«Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է», – այսպես է վերնագրված 2010-ի հունվարի 4-ին Երեւանում ամերիկյան դեսպանությունից Պետդեպարտամենտ ուղարկված հերթական հաղորդագրությունը:
Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսը 2009-ի վերջին – 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների. – «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»:
Նույն աղբյուրները մատնանշելով` ամերիկացի դիվանագետները պնդում են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ որոնել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները:
«Ազգայնականորեն տրամադրված ՀԱԿ-ի անդամների մի մասը կտրականապես համաձայն չէ այն մտեցումներին, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը: Խոսքը, մասնավորապես, հայ – թուրքական հաշտեցման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին է: Ընդդիմադիր դաշինքի ազգայնական անդամները դժգոհ են այն աջակցությունից, որ այս խնդիրներում նախագահ Սարգսյանին ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը», – գրում են ամերիկացի դիվանագետները` որպես թիվ մեկ դժգոհ ուժ նշելով Հնչակյան կուսակցության անդամներին:
ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. – «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:
ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին բողոքել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս:
Խոսելով ֆինանսական խնդիրների մասին` ամերիկացի դիվանագետներն արձանագրում են, որ այն գործարարները, որոնք նախկինում ֆինանսավորում էին ընդդիմությանը` հույս ունենալով, թե այն ի վերջո իշխանության կգա, 2009-ի վերջին – 2010-ի սկզբին դադարել էին դա անել: «Տեղեկություններ կան, որ այդ գործարարների թվում է նաեւ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը», – ասված է հաղորդագրությունում:
Ամփոփելով իրենց հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրում են. – «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»:
Ամերիկացի դիվանագետները 2010-ի հունվարին չէին բացառում, որ «Կոնգրեսի փլուզումը ժամանակի խնդիր է»:
«Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը անխուսափելի տապալումից կարող է փրկել միայն անդամ կուսակցությունների ցանկությունը` պահպանել դաշինքի կենսագործունեությունը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Միասնաբար հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ավելի բարվոք շանսեր կունենան, քան առանձին-առանձին գնալով ընտրությունների»,-նշել են ամերիկացի դիվանագետները անցած տարվա հունվարին գրված հաղորդագրության մեջ:

No comments:
Post a Comment