Tert.am. 28-10-2011- «Մենք կհասնենք նրան, որ կբացահայտվեն Հոկտեմբերի 27-ի հանցագործության պատվիրատուները, դրա համար նախ և առաջ պետք է հեռացնել գործող վարչախմբին»,- Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։
«1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչությունը մեր ժողովրդի դեմ կատարած ամենածանր հանցագործությունն էր, ու համոզված եմ, որ մեր երկրում ուրիշ վիճակ կլիներ, եթե չլիներ այդ ողբերգությունը, չէր լինի նաև Մարտի մեկ, չէր լինի արտագաղթ, իշխանություններն արեցին ամեն ինչ այդ հանցագործությունը արագ կոծկելու համար»,- ասաց նա:
«Մեր երկիրը զարգացման հեռանկար չի ունենա, քանի դեռ ժողովուրդը դուրս է մղված կարևոր գործընթացներից, պիտի շարունակենք պայքարը հանուն ազատության և հաղթանակի: Շատ են կողքից խրատներ տալիս մարդիկ, որոնք դրա բարոյական իրավունք չունեն, եթե ուզում ես փոփոխություն, ուրեմն պետք է պայքարել դրանց համար, ժողովրդի ընտրության միջոցով հասնել լեգիտիմ իշխանության։ Մենք հասնելու ենք մեր ուզածին՝ չնայած խոչըդոտներին»,- հայտարարեց Դեմիրճյանը:

No comments:
Post a Comment