News.am. 29-10-2011- Նախիջեւանյան կլանը վերջնագիր է ներկայացրել Իլհամ Ալիեւին` պահանջելով, որ նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
«Ներիշխանական օղակներում շարունակվում են խմորումները` կապված 2013-ի նախագահական ընտրությունների հետ: Իշխող նախիջեւանյան կլանը ցանկանում է, որ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես գա որպես «Յենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու: Դա բնավ էլ պայմանավորված չէ նրա հանդեպ տածած անսահման սիրով, ուղղակի նախիջեւանյան կլանի համար դա միակ հնարավորությունն է պահպանել իր դիրքերը երկրում: Այդ պատճառով էլ նրանք բացահայտ հայտարարում են, որ միայն Իլհամ Ալիեւը կարող է դառնալ Ադրբեջանի նախագահ»,-գրում է «Ազադլըգը»:
Նշենք, որ օրերս իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ կուսակցությունից միայն Իլհամ Ալիեւը կարող է առաջադրվել որպես թեկնածու: Նա հայտնել էր, որ քանի որ նախագահի ընտրվելու հետ կապված ժամկետային սահմանափակումները վերացվել են, ուստի դա հնարավորություն է տալիս գործող նախագահին կրկին առաջադրել իր թեկնածությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:
Նախիջեւանի կլանն այդ մտահոգությունն ուներ դեռ 2008-ին, բայց երբ Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, լայնորեն սկսեց քննարկվել, որ Մեհրիբան Ալիեւան կդառնա Ադրբեջանի նախագահ 2013-ին: Այժմ, երբ Իլհամ Ալիեւն աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ, շատ հավանական է, 2013–ին նախագահի պաշտոնը զբաղեցնի Մեհրիբան Ալիեւան: Ավելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին այցից եւ դրա ընթացքում Մեհրիբան Ալիեւայի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքից հետո, նախիջեւանյան կլանը իսկապես մտահոգվելու լուրջ պատճառներ ունի:

No comments:
Post a Comment