Saturday, October 15, 2011

ՄԱԿ-ը դեմ է Էրդողանի «ունենալ 3 երեխա» նախագծին

News.am. 14-10-2011- Թուրքիա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հատուկ ներկայացուցիչ Նաֆիզ Սադըքը նորապսակներից 3 երեխա պահանջող Թուրքիայի վարչապետին հետաքրքիր առաջարկ է արել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, թե քանի երեխա ունենալը պետք է կանայք որոշեն, ոչ թե պետությունը։ «Եթե Թուրքիան մարդկանց կարիք ունի, աշխարհում շատ մարդիկ կան, թող նրանցից օգտվի»,-ասել է Նաֆիզ Սադըքը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մշտապես դիմում է երիտասարդ զույգերին՝ պահանջելով ունենալ ամենաքիչը 3 երեխա։

No comments: