Saturday, October 1, 2011

Ադրբեջանցի պատգամավորն Իրանում բնակվող իր հայրենակիցներին կոչ է անում փակել Ղարաբաղ տանող ճանապարհը

Tert.am. 1-10-2011- Երեկ Ադրբեջանի խորհրդարանում թեժ քննարկումներ են տեղի ունեցել, որի ժամանակ բարձրացվել է Իրանի Ուրիմիա լճի և իրանաբնակ ադրբեջանցիների հետ կապված խնդիրները։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկումների ժամանակ ադրբեջանցի պատգամավորները մասնավորապես քննադատել են Թեհրանին իրանաբնակ ադրբեջանցիների էկոլոգիական և սոցիալական խնդիրներն անտեսելու համար։
Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել Իրանում բնակվող «30 միլիոն ադրբեջանցիներին» ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել իրենց հուզող խնդիրների առնչությամբ։
«Առնվազն նրանք կարող են փակել այն մեքենաների ճանապարհը, որոնք Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգից ուղևորվում են դեպի Լեռնային Ղարաբաղ»,– ասել է ադրբեջանցի պատգամավորը։

No comments: