Sunday, October 2, 2011

Վրաստանը օգտվում է թուրք-իսրայելական լարվածությունից

Panorama.am. 1-10-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան «The Daily Beast» ինտերնետային կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ պետք է իր հակահրթիռային պաշտպանության ռադարը տեղակայի Վրաստանում, այլ ոչ Թուրքիայում: Այս մասին է հայտնում «Իսրայելինֆո.ռու» լրատավական գործակալությունը:
Սաակաշվիլին պարզաբանել է, որ Թուրքիան պատրաստ է տեղակայել ամերիկյան ռադարը միայն այն ժամանակ, եթե ԱՄՆ-ն չի պարտադրի պաշտոնական Անկարային Իսրայելի հետ կիսվել ռադարի միջոցով ստացված տեղեկություններով: Վրաստանը պատրաստ է կիսել ստացված տեղեկությունները, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի հետ:
Վրաստանի նախագահի կարծիքով, իրանական հրթիռների վերահսկումը վրացական տարածքից ավելի հեշտ կլինի, քան թուրքական տարածքից:
Նշենք, որ ամերիկյան սենատորներ Ջոն Կաիլը և Մարկ Կիտը պահանջում են Թուրքիայի կողմից հակաիսրայելական պայմաններ առաջ քաշելու կապակցությամբ չեղյալ հայտարարել այդ երկրում ռադար տեղեդրելու մասին որոշումը:
Աղբյուրի փոխանցմամբ, Սահակաշվիլին հույս ունի օգտվել ստեղծված իրավիճակից ամրապնդել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի սպառնալիքներից պաշտպանվելու համար:

No comments: