HayNews.am. 7-10-2011- Քրդերը, ովքեր վերջին շրջանում խիստ ակտիվացել են Թուրքիայի արևելքում, իրենց գործողությունները տեղափոխում են նաև երկրի խոշորագույն քաղաքը հանդիսացող Ստամբուլ:Թուրքական «Միլիյեթի» փոխանցմամբ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմնակիցները «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակումներ են գործել Ստամբուլում գտնվող ոստիկանատների վրա:
Հարձակումներ են իրականացվել նաև բանկոմատների, մեքենաների, շինությունների վրա:
Այս գործողությունների արդյունքում բավական մեծ վնաս է հասցվել:
Քրդերը չեն բավարարվել մոլոտովյան կոկտեյլներով և պայթեցրել են նաև ձայնային ռումբեր:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment